Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ռուսաստանի տնտեսության հունվարյան արդյունքները մխիթարող չեն

Ռուսաստանի տնտեսության հունվարյան արդյունքները մխիթարող չեն
20.02.2016 | 20:49

Նավթարդյունահանող երկրների (Ռուսաստան և ՕՊԵԿ-ի 3 անդամ) վերջին հանդիպման արդյունքը դարձավ նավթի արդյունահանման ծավալները հունվարի 11-ի մակարդակին սառեցնելու համաձայնությունը։ Խորհրդային տնտեսական տեսության համաձայն (որը իդեալական էր համարում պլանային տնտեսությունը) ֆյուչերսները շուկայում տրիվիալ սպեկուլյացիաների ձևերից մեկն է։ Այդ պնդումն իհարկե ճշմարտության հատիկ ուներ։ Ցանկացած իրադարձություն կարող է հանգեցնել բորսայում գների անկման կամ աճի։ Օրինակ՝ շատ բան կախված է Չինաստանից, որը նավթի խոշորագույն ներմուծող է։ Անցյալ տարի Չինաստանի տնտեսության աճի տեմպը մի փոքր դանդաղել էր (6,8 տոկոս)։ Որոշ փորձագետներ կարծում են, որ պաշտոնական թվերը ամբողջովին չեն արտահայտում իրական պատկերը։ Համաձայնությունը բացարձակապես չի նշանակում, որ նավթի շուկայի կայունացման հարցը լուծված է։ Հունվարին շատ նավթարդյունահանող երկրներ արդեն հասել էին նավթի հանքահանման առավելագույն ծավալին։ Նավթի խոշորագույն արտահանողը՝ Իրանը, պատժամիջոցների մասնակի չեղարկումից հետո հնարավորություն է ստացել մեծացնել նավթի արյդունահանումն ու արտահանումը։ Հարցականի տակ է նաև ՕՊԵԿ-ին չանդամակցող մյուս նավթարդյունահանող երկրների որոշումը։ Համաշխարհային գների աճը կարող է նորից բարձրացնել գործարարների հետաքրքրությունը ԱՄՆ-ի թերթաքարային նավթի նկատմամբ, որի արդյունահանումն ընկնում է։ Անցյալ տարի շատ ընկերությունների համար գների անկումը օգնել է փոխհատուցել միայն ժամանակին կատարված մատակարարումների գների փոփոխության ռիսկի ապահովագրումը։
Փետրվարի 18-ին Brent նավթի ֆյուչերսները հատեցին բարելի դիմաց 35 դոլարի շեմը։ Ռուսաստանի բյուջեն հաշվարկվել է Urals նավթը բարելի դիմաց 50 դոլարի հիման վրա։ Urals ռուսական նավթը Brent-ի գնի նկատմամբ վաճառվում է դիսքոնթով (ներկայումս ավելի քան 3 դոլար մեկ բարելի դիմաց)։ Այստեղից էլ՝ Ռուսաստանի համար ցանկալի միջին գինը կազմում է մոտ 53 դոլար բարելի դիմաց։ Հունվարը տնտեսության համար ամենաանհաջող ամիսն է։ Առաջին ամսվա դրությամբ դժվար է դատել հետագա տեղաշարժերի մասին։ Սակայն եթե հունվարին պահպանվում են նախորդ տարվա բացասական միտումները, արդեն տագնապի ազդանշան է։ Այդ առումով նոր տարում Ռուսաստանի արդյունաբերության մեկնարկն անհաջող էր։ Ռուսական արդյունաբերության արտադրանքի ֆիզիկական ծավալը հունվարին կրճատվել է տարեկան հաշվարկով 2,7 տոկոսով։ Ընդհանուր ցուցանիշի վրա ազդել է մշակող արդյունաբերության լուրջ անկումը՝ 5,6 տոկոս։ Մի շարք հիմնական ոչ պարենային ապրանքների արտադրության ծավալները հունվարին կրճատվել են։ Օրինակ՝ ավտոմեքենայի բենզինի ծավալները՝ 5,8 տոկոսով, դիզելային վառելիքինը՝ 5,2 տոկոսով։ Սպառողական պահանջարկի էական անկումը հանգեցրել է մարդատար մեքենաների արտադրության հսկայական անկման՝ ավելի քան 40 տոկոս։ Մի շարք հիմնական շինանյութերի արտադրության ֆիզիկական ծավալը նույնպես պակասել է։ Հունվարը մեծամասշտաբ շինարարական աշխատանքների ամիս չէ, սակայն շինանյութերի արտադրության անկումը տարեկան հաշվարկով ցույց է տալիս շինարարության ոլորտում աշխատանքի ծավալների կրճատումը։ Երկնիշ գնաճը, դոլարի նկատմամբ ռուբլու փոխարժեքի անկումը, գործազրկության աճը ազդել են ռուսաստանաբնակ գաստարբայթերների վրա։

Դիտվել է՝ 1021

Մեկնաբանություններ